ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ուկրաինայի առաջին նախագահը խորհուրդներ է տվել Զելենսկիին

Ուկրաինայի առաջին նախագահը խորհուրդներ է տվել Զելենսկիին
01.12.2019 | 14:36

Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը մի քանի խորհուրդ է տվել նախագահ Վլադիմիր Զելենսկիին, թե ինչպես իրեն դրսևորի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ` նորմանդական ձևաչափով (Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա և Գերմանիա) գագաթաժողովում:

«Պետք է ամեն գնով պաշտպանել Ուկրաինան: Օրինակ` ասել, որ Բուդապեշտի հուշագրով խաբել են Կիևին: Մեզ խաբում են և դա ցույց են տալիս այնպես, ասես օգնում են, երբ իրական օգնությունը միայն բառերի տեսքով է: Մեզ հետ խաղում են այնպես, ինչպես կատուն մկան հետ»,- ասել է Կրավչուկը: Նա խորհուրդ է տվել Զելենսկիին առաջնորդվել միայն երկրի շահերով: Գագաթաժողովի մասնակիցը պետք է ասի, որ «բավարարում է ուկրաինացի ժողովրդի շահերը»:

Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ